Իրանը շրջանառության մեջ է դրել ռեկորդային բարձր անվանական արժեքով՝ 10 միլիոն ռիալ անվանական արժեքով թղթադրամ։
Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Հաղորդման համաձայն, նման որոշում իշխանությունները կայացրել են, որպեսզի պայքարեն կանխիկ փողի պահանջարկի աճի եւ թանկացումների դեմ, որոնք հատկապես սրվել են Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից իրականացվող ներկայիս արշավանքի պատճառով։
Նոր թղթադրամը համարժեք է 7 դոլարին։ Թղթադրամը վարդագույն երանգ ունի։ Պատկերված է Յեզդ քաղաքում գտնվող 9-րդ դարի Ջամեի մզկիթը, իսկ դարերեսին՝ Բամի միջնաբերդը։ Նշենք, որ այս տարվա փետրվարին էլ շրջանառության մեջ էր դրվել 5 միլիոն անվանական արժեքով իրանական ռիալի թղթադրամը։
Քանի որ կա մտավախություն, որ էլեկտրոնային համակարգերը կարող են գործել խափանումներով, շարքային իրանցիները նախընտրում են իրենց դրամական միջոցները պահել կանխիկ ձեւով եւ մասսայաբար կանխիկացումներ են անում, ինչը առաջացրել է մեծ հերթեր բանկոմատների մոտ։


Բաց մի թողեք
Մոլդովայի անդամակցությունը Ուկրաինայի «Կամավորների կոալիցիային» մեծ լոգիստիկ օգուտներ է բերում. Լուսանկար
Եվրոպան կարող է խուսափել ավիավառելիքի ճգնաժամից
ԵՄ մետաղների արտահանման գրեթե կեսը վտանգված է ԱՄՆ-ի կողմից սահմանված ավելի բարձր մաքսատուրքերի պատճառով