Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներ հետ զրույցում մանրամասնել է՝ թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․ «Ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե ՔՊ-ի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը, և ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ»։

Բաց մի թողեք
Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս
Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա ՀՀ-ում, պատիժը կկրի․ ինչու Շաքիում ադրբեջանցի զինվորի փախուստի մասին չեն իմացել
Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին