Հայաստանը «Համաշխարհային երջանկության զեկույց 2026»-ում (World Happiness Report 2026) 89-րդն է 147 երկրների մեջ։ Ամենացածր ցուցանիշներով երկիրը Աֆղանստանն է։
Երջանկության միջին միավորը (life evaluation score) կազմել է 5.584 (0-10 սանդղակով)։
Ֆինլանդիա – 1-ին տեղ
Իսլանդիա – 2-րդ տեղ
Դանիա – 3-րդ տեղ
Կոստա Ռիկա և Շվեդիա – 4-5 տեղ
Վրաստան – 91-րդ տեղ (5.517 միավոր)
Թուրքիա – 94-րդ տեղ (5.300 միավոր)
Իրան – 97-րդ տեղ
Ադրբեջան – 102-րդ տեղ
Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը զիջում է Լիտվային (28-րդ), Ղազախստանին (33-րդ), Էստոնիային (46-րդ), Լատվիային (48-րդ), Ուզբեկստանին (53-րդ), Ղրղզստանին (66-րդ), Մոլդովային (77-րդ), Ռուսաստանին (79-րդ):
Զեկույցը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի «Wellbeing Research Centre»-ի կողմից՝ Gallup-ի, ՄԱԿ-ի և անկախ խմբագրական խորհրդի հետ համատեղ։ Այն հիմնված է Gallup World Poll-ի տվյալների վրա (2023–2025 թթ.) և գնահատում է կյանքի գնահատականը (Cantril ladder)՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրի ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, ազատությունը, առատաձեռնությունը, կոռուպցիայի ընկալումը։
Հայաստանը մտնում է բացասական էմոցիաների բարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակի մեջ (Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ միասին), որը կարող է կապված լինել սոցիալ-տնտեսական մարտահրավերների, անվտանգության, տարբեր գործոնների հետ։

Բաց մի թողեք
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը. Լուսանկար
Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Ինքնավստահությունը թույլ կտա ձեզ հաղթահարել ցանկացած անսպասելի իրադարձություն
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի