Մարտի 25-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են անկողնային պարագաներ և գույք։
Հրշեջ-փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։

Բաց մի թողեք
Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները. ԱԺԲ
Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց, մինչև երբ կտևի հաշվարկը
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում