19/04/2026

EU – Armenia

Շտապ․ խոշոր հրդեհ է բռկվել Երևանի շենքերից մեկում. Լուսանկարներ

Այս պահին խոշոր հրդեհ է բռկվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի շենքերից մեկում։

Տեղի բնակիչներից փոխանցեցին, որ երկու մարտական հաշվարկ հրշեջ մեքենա է ժամանել, հրդեհաշիջման աշխատանքները սկսված են, բայց ծուխը գնալով շատանում է, հրդեհի ծավալները մեծանում են։

Նշենք, որ շենքը լքված էր, իսկ վերջին ամիսներին անգամ շենքի պատուհաններն էին հանել։

ՆԳՆ-ից հայտնեցին․ «Ժամը 19.12-ին ՆԳՆ 112 ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող Կանազ մշակույթի տանը հրդեհ է բռնկվել

Մեկնել է ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և ՀՓԱԿ հերթապահ խումբը»։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և երկու ջրատար։

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Կանազի մշակույթի տանը բռնկված հրդեհին․

«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս…

Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։

Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ արվեստն էին ըմբոշխնում…

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»:

Blog Image

May be an image of fire and fire escape

Շտապ․ խոշոր հրդեհ է բռկվել Երևանի շենքերից մեկում