Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի կամրջի վրա «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանը և Հայկ Հարությունյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են․ Էդգար Ղազարյան
Հանրայի՞ն խորհուրդ, թե՞ ՔՊ-ի խորհուրդ
Ինչու են նման որոշում կայացրել․ ՍԴ-ն հայտարարություն է տարածել