ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղարկը։
Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։
Վերջինները խոստովանել են ծնողների ներկայությամբ, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս կիթառ նվագելու համար և երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է ու շենքը բռնկվել է։
Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից 2-ը սովորում են Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկում, իսկ 1-ն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Այրվել էր «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունը։
Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն «Կանազ»-ի հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվել է հետևանքների անմիջական ազդեցության տակ, եղել են դեպքի վայրում:
Ինչպես հայտնել են կոնտրոնից, իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.
• Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
• Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
• Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:
«Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այրվել էր «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունը։

Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ