Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում, եւ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում՝ նաեւ ՔՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։
Ի դեպ, հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ՔՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է՝ երկրորդը։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել