Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երեք աշխատակից։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսին։
«Մարիա Մարտինեսը հայտնել է, որ գործակալության երեք աշխատակից է զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս, որոնցից մեկը՝ մարտի 31-ին Զանջան նահանգում գտնվող բժշկական կլինիկայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով», — նշվում է հաղորդագրությունում։
Մարտինեսը հավելել է, որ այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարների պակաս չկա, սակայն իրավիճակը կարող է վատթարանալ, եթե ռազմական հակամարտությունը շարունակվի։ Բժշկական հաստատությունների նկատմամբ հարվածների կապակցությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է համապատասխան միջազգային կառույցներին։
«Ես կոչ եմ անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը և աշխարհի բոլոր բժիշկներին արձագանքել այս բացահայտ հանցագործությանը մարդկության դեմ», – ասված է Իրանի նախագահի գրառման մեջ։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ