Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր փակ համագումարից հետո հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուի ցանկը։
Հրապարակ թերթը գրել է․ Ուշագրավ է, որ այդ ցանկում ներառված չեն «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ Նարեկ Կարապետյանը հուշագիր ստորագրեց՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։
«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ այդ անունները ներառված չեն։ Նա ասաց միայն, որ նախընտրական ցուցակն ամբողջովին կհրապարակեն ապրիլի 11-ին՝ Ազատության հրապարակում նախատեսված միասնության հանրահավաքի ժամանակ։
ԸՕ վերջին փոփոխություններից հետո արգելվում է կուսակցությունների եւ դաշինքների դեպքում անձնանունների օգտագործումը։


Բաց մի թողեք
Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին
Բյուջեից 195 հազար դոլար են ծախսել` հանուն ոչնչի
Այս պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է