Մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով թվով 10 տուժող քննադատել է ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփին այն բանի համար, որ վերջինս իր հայտարարություններով փորձում է մեղքը դնել իրենց վրա, մինչդեռ իրենք այս դեպքում զոհ են։
Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Նրանք ասել են, որ այն փաստը, որ կարողացել են «հաղթահարել Էփշտեյնին» ու հանդես գալ հայտարարություններով, արդեն մեծ խիազախություն է։ Ավելին, ակնկալիքը այլ բան չէ, ըստ նրանց, քան փորձ՝ մեղավորությունը բուն մեղավորից այլոց վրա դնելու։
Հայտարարությունը հրապարակվել է Էփշտեյնի գործով անցնող թվով 13 տուժողների կողմից։ Նրանք նաեւ դժգոհել են, որ ամերիկյան իշխանությունները ունեւորներին է պաշտպանում միայն եւ մինչեւ հիմա Էփշտեյնի գործով օրենքով նախատեսված թափանցիկ հետաքննություն չի անցկացվել։
Մելանյա Թրամփը կոչ էր արել Կոնգրեսին Էփշտեյնի գործով տուժածների լսումներն անցկացնել դռնբաց ռեժիմսով։

Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Ալիևը պնդում է, որ Ռուսաստանի և Գերմանիայի նախկին պաշտոնյաները Բաքվում են Ուկրաինայի հարցով հնարավոր հանդիպման համար
Ուկրաինայի «Fire Point» ընկերության գործադիր տնօրեն. Գերմանիան կարող է հույս դնել մեզ վրա խորը հարվածի զսպման համար