Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,-գրել է վարչապետը։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:


Բաց մի թողեք
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները