17/04/2026

EU – Armenia

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

«Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա»:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով ռուս- ադրբեջանական գործարար խորհրդի նիստում. «Երեկ Շահին Աբդուլաևիչի հետ զրույցում մենք նշեցինք, որ մոտ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները թուլացրել են մեր կապերը։ Այսօր չափազանց կարևոր է գործադրել բոլոր ջանքերը կորցրած տեմպերը վերականգնելու և առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի հետագծի դուրս բերելու համար։ Եվ սա նախևառաջ գործարար շրջանակների ներկայացուցիչների խնդիրն է»։

Նա ընդգծել է հարաբերությունների զարգացման կարևորությունը. «Մենք պահպանել ենք սերտ շփումները և բոլորին կողմնորոշել այն բանին, որ հարաբերությունները անհրաժեշտ է զարգացնել։ Ռուսաստանը և Ադրբեջանը մոտակա հարևաններ են։ Մեր հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ Նույնիսկ տխուր իրադարձությունները մնում են անցյալում և բացում նոր հնարավորություններ զարգացման համար, որին արժանի են երկու երկրներն էլ»: