Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը:
Վճռով Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.
«Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39 հազար 341 հատ բաժնետոմս,
բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760 հազար 274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760 հազար 274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103 հազար 833 ԱՄՆ դոլար,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից 103 հազար 833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9 մլն 774 հազար 746 դրամը,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9 մլն 774 հազար 746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425 հազար 803 դրամը,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425 հազար 803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4853 եվրոն,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
2 մլն 643 հազար 357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝
էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686 մլն դրամ) 39 հազար 341 հատ բաժնետոմս,
ընդհանուր 864 հազար 107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
ընդհանուր 10 մլն 200 հազար 549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
4853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
2 մլն 643 հազար 357 դրամ:

Բաց մի թողեք
Ով էր դանակահարել ավտոբուսի վարորդին. նոր մանրամասներ. Տեսանյութ
Վանդալիզմ՝ մանկապարտեզում․ ձերբակալված կա՞
Գերմանիայում հանցագործությունների մակարդակը նվազում է, բայց սեռական հանցագործությունները զգալիորեն աճում են