22/04/2026

EU – Armenia

Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ամբողջ երկիրն աշխատում էր ռազմաճակատի համար, և այսօր էլ այդպես պետք է լինի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Փոքր հայրենիք՝ Ռուսաստանի ուժը» ֆորումի ժամանակ։

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ամբողջ ներքին ճակատն աշխատում էր ռազմաճակատի, մեր զինվորների, մեր պաշտպանների համար։

Բայց նրանք միայն տանկեր, ինքնաթիռներ, զենքեր և արկեր չէին պատրաստում։

Ի վերջո, Հայրենական մեծ պատերազմի ամենադժվար շրջափուլում՝ 1941-1942 թվականների սառնամանիք ամիսներին, ինչպես այսօր, երեխաները, տատիկները և կանայք գուլպաներ էին գործում և ծանրոցներ ու նվերներ էին ուղարկում ռազմաճակատ։ … Այս միասնության մեջ է մեր հաղթանակների հաջողությունը։ Եվ այդպես էլ կլինի այսօր», – վստահորեն ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Կրեմլը կշարունակի ստեղծել «անվտանգության գոտի» Ուկրաինայի հետ սահմանին։