«Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո»:
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը Վաշինգտոնում, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերածվել է քաոսի՝ հնչած կրակոցների մասին հաղորդումների ֆոնին: Գաղտնի ծառայության աշխատակիցներն ու թիկնապահները շտապ հեռացրել են Թրամփին, առաջին տիկնոջը և ամերիկյան վարչակազմի անդամներին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:


Բաց մի թողեք
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ-ում պետք է ձևավորվի պետականակենտրոն և իրական ընդդիմություն. պետք է ակտիվանան քաղաքական ուժերը. վարչապետ