Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են 2 «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բժիշկները 1 հոգու նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր. Լուսանկար
Ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակից և վնասել են մեր ավտոբուսը․ Լուսանկար
ԵՄ-ը հայտարարում է նոր քաղաքացիական առաքելության ստեղծման մասին՝ ի ամրապնդումն Հայաստանի դիմակայունության