«Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձել է Աննա Հակոբյանի ասուլիսին՝ հանդես գալով խիստ քննադատությամբ։
Նա, դիմելով Հակոբյանին, հորդորել է մարդկանց հետ շփվելիս զերծ մնալ արհամարհական վերաբերմունքից և «անթաքույց զզվանքից»՝ ընդգծելով, որ հանրային խոսքը պետք է լինի հարգալից։
Կարապետյանցը նշել է, որ Հակոբյանը լրագրողների հետ շփվելիս պետք է ավելի պատասխանատու վարք դրսևորի՝ անկախ տարբերություններից կամ տարաձայնություններից. «Տիկին Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ, դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն ցեղից չեք, որ մնացածս՝ նվաստներս էլ պատի ծակից կամ ծառից քաղած երևույթներ ենք»:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ