Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է:
Այս մասին լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ վարույթն առնչվում է ընտրակաշառք տալ-ստանալուն: Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն պատասխանում մեզ, սակայն, մեր տեղեկություններով, Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության։ Այսինքն՝ իշխանությունը համատարած գաղտնալսում է ընդդիմադիրներին եւ ամեն խոսքից կառչելով հետապնդումների ենթարկում։
Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին, հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով: – Նարեկ Կարապետյան


Բաց մի թողեք
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ
Օսիպյանի կալանքը կվերացվի
Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել