«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է։
Կուսակցության նախագահը փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։
Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ վերջինս ԱՄՆ-ում վարչական կալանքի տակ է գտնվում, փաստաթուղթը չէր կարող վերցնել։
Նա առաջարկել է հարցը հանել քվեարկությունից՝ մինչև իրավիճակի հանգուցալուծումը։ Առաջարկը չի ընդունվել ու գրանցումը մերժվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։
Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։
Ուրիխանյանին ժամանակ է տրվել բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար, սակայն այն չի ներկայացվել։
Ուրիխանյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, 2017-ին ընտրվել է «Ծառուկյան» դաշինքի, 2018-ին՝ ԲՀԿ ցուցակով։
2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և հանդես է եկել որպես անկախ պատգամավոր։

Բաց մի թողեք
Լավ, քանի՞ անգամ կարելի է մարդկանց նույն պրոդուկտը վաճառել. Մարուքյանը՝ Փաշինյանին
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն աղքատացե՞լ է
Վթար՝ Արարատում, «Opel»-ը հայտնվել է գետում, 4 վիրավnր կա․ Լուսանկար