Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։
Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։
Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

Բաց մի թողեք
Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է. Լուսանկար
Ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները․ ինչ անել
Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի