Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ մի տեղեկատվություն։ Չեմ ուզում հավատալ, որ սա իրականություն է, և որ այս կարգի «անասունը» մուտք ունի հայկական դպրոցներ։
Իրապես չեմ ուզում հավատալ դրան։ Ինչքան էլ ես քննադատեմ Հայաստանի ներկայիս իշխանություններին, այնուամենայնիվ կան կարմիր գծեր, այդ իսկ պատճառով խնդրում եմ համապատասխան կառույցներին կամ դպրոցների ներկայացուցիչներին հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։
…
Անաստասիա Կլեշնինա, շրջում է հայկական դպրոցներով և անցկացնում է «սեռական կրթության» դասեր (sex education)։ Կլեշնինան մեր դպրոցներում երեխաներին ներկայացնում է որպես «նորմալ» այնպիսի հոգեկան խանգարումներ, ինչպիսին է տրանսգենդերությունը, այսինքն՝ սեփական սեռի ընկալման խանգարումը, ինչպես նաև «գենդերային բազմազանությունը»։
Նա երեխաներին ասում է, որ «սա նորմալ է, սա բազմազանություն է», երբ տղան իրեն աղջիկ է համարում և հակառակը։
Այսօր Եվրոպայում և ԱՄՆ-ում արդեն տասնյակ հազարավոր երեխաներ, ըստ այդ պնդումների, տուժել են նման գաղափարների ազդեցությունից, ենթարկվել են վիրահատությունների և ծանր միջամտությունների։
Արման Աբովյան


Բաց մի թողեք
11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևան այգում կոնֆետ են հյուրասիրել
Փառատոնը չեղարկել են ճնշումների պատճառով
Սպիտակ համայնքում վարչական ռեսուրսի և պաշտոնական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին