«Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի «խստացնել»։
Մեր տեղեկություններով՝ քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների՝ նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։
Թեև պաշտոնական մակարդակով նախագիծը դեռ չի ներկայացվել, իրավական շրջանակներում արդեն քննարկվում է, որ առաջիկա օրերին այն կարող է դրվել շրջանառության մեջ։
ԱԺ-ն դրա համար, կառավարության նախաձեռնությամբ, պետք է արտահերթ նիստ հրավիրի։
Եթե նախաձեռնությունն ընդունվի, ապա կաշառք տալու և ստանալու գործերով մեղադրվող անձանց նկատմամբ կարող են կիրառվել ավելի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ ավելի երկարատև կալանք»։

Բաց մի թողեք
Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. Լուսանկար
QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Լուսանկար
ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա