06/08/2026

EU – Armenia

Պետք է փորձենք ավելի քիչ ջուր և էլեկտրաէներգիա սպառել․ եթե անձրև չգա, կբախվենք ավելի դժվար իրավիճակի․ Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել էլեկտրաէներգիան և ջուրը՝ զգուշացնելով, որ Մոլդովան կբախվի ավելի լուրջ խնդիրների, եթե առաջիկա օրերին շարունակվեն շոգը և երաշտը։

«Եթե շուտով անձրև չգա, և տարածաշրջանի էլեկտրակայանները չկարողանան վերագործարկվել, մենք կբախվենք ավելի դժվար իրավիճակի, քան այսօր է։ Մենք պետք է փորձենք ավելի քիչ ջուր և էլեկտրաէներգիա սպառել»,- այս մասին ասել է նախագահը մոլդովական «Jurnal Politic» հրատարակությանը տված հարցազրույցում։

Սանդուն չի բացառել, որ ջրի պակաս լինի Քիշնևում, քանի որ ջուրը ստանում են Ուկրաինային սահմանակից Դնեստր գետից։

«Քիշնևը մի քանի օր առանց ջրի իսկական աղետ կլինի։ Հուսով եմ՝ մենք նման իրավիճակում չենք հայտնվի»,- ասել է Սանդուն։