Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցներին ցուցում է տվել պատրաստ լինել և ժամանակին հեռանալ քաղաքից։
ՌԴ ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ ուկրաինական կողմից Մոսկվայի զորահանդեսը «խաթարելու փորձի դեպքում Կիևի կենտրոնը կենթարկվի զանգվածային հրթիռակոծության»։
Մայիսի 4-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ զորահանդեսի անցկացման կապակցությամբ Մոսկվան մայիսի 8 -9-ին հրադադար է հայտարարում և հույս ունի, որ ուկրաինական կողմը դրական կարձագանքի։
Նույն օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին թելեգրամյան գրառում է կատարել, ըստ որի՝ Կիևը «հրադադարի մասին պաշտոնական առաջարկություն չի ստացել»։ Նա իր կողմից առաջարկել է հրադադար հաստատել մայիսի 6 -ի 00 ժամից։
Մայիսյան զորահանդեսի առթիվ երկօրյա հրադադարի գաղափարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Փորձագետների մեծ մասը գնահատել է այնպես, որ «Պուտինը Թրամփին խնդրել է ազդել Զելենսկու վրա, որպեսզի զորահանդեսը չխանգարի»։ Անցած օրերին Կիևի և Վաշինգտոնի միջև որևէ հրապարակային շփում տեղի չի ունեցել։
Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարվա զորահանդեսին զրահատեխնիկա և հրթիռա-հրետանային համակարգեր չեն ցուցադրվի, բայց նախատեսված է, որ ռազմաօդային ուժերի կործանիչները «երկինքը կներկեն ՌԴ պետական դրոշի գույներով»։
Խնդիրը, սակայն, ֆաշիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշն է, որի ձախողումը Վլադիմիր Պուտինի համար սակրալ կլինի։
Ուկրաինական կողմի համար, երևում է, Մոսկվայի զորահանդեսի նշանակությունը նույնն է, բայց հակառակ իմաստով, եթե այն ձախողվի, կնշանակի, որ Ռուսաստանը «պատերազմում պարտվում» է։
Մոսկվան Զելենսկու այս «տղայական» կեղվածքին մայիսի լույս հինգի գիշերը պատասխանել է Օդեսայի բարբարոսական հրթիռակոծումներով։ Թիրախավորվել են նաև այլ քաղաքներ, բայց Օդեսային հասցված հարվածները, կարծես, դարձյալ խորհրդանշական են։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամռան ռազմագործողություններից է կախված, թե ինչ որոշում կկայացնի Պուտինը, ընտրում է բանակցությունների՞, թե՞ պատերազմը շարունակելու ճանապարհը։
Զելենսկին, հավանաբար, համոզված է, որ բանակցություններ, ինչպես ինքն է պատկերացնում, չեն լինի։ Հարց է, թե ովքե՞ր են որոշելու Ուկրաինայի, բայց մեծ հաշվով՝ Եվրոպայի, ապագան, Եվրոպան «ձայնի իրավունք» կունենա՞։

Բաց մի թողեք
Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից. The Telegraph
Հասնել «աբխազական երկաթուղու» վերագործարկմանը և լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը
Ներքին մասնատվածությամբ Թուրքիան չի կարող սպասարկել այն նպատակները, որ իր առջև դրել է