«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում:
Խուզարկությունները մասնավորապես իրականացվում են Անիում և Մարալիկում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։

Բաց մի թողեք
ԱԱԾ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ
Ողբերգություն հայ ընտանիքում․ Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը․ Լուսանկար
Հանցավnր խումբը «Իմ քայլը» հիմնադրամի անվան տակ զինհաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ