Երեկվանից Կոտայքի մարզի, Երեւանի մի շարք վարչական շրջանների բնակիչները բողոքում են խմելու ջրի պղտոր լինելուց, ինչպես նաեւ՝ տհաճ համից ու հոտից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին՝ ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին եւ գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչեւ փոփոխությունների վերացումը եւ պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր: Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա ջուր» ընկերությանը»,- հայտնում են կենտրոնից։
Հատկանշական է, որ ՀՎԿԱԿ-ը շեղումներ նկատելու դեպքում ոչ թե բնակիչներին հորդորում է դիմել իրենց, այլ ուղղորդում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմը՝ այն դեպքում, երբ հենց իրենց է վերապահված վերահսկման եւ կանխարգելման գործառույթը։ «Վեոլիա ջուրը» մինչ այս պահը չի անդրադարձել ջրի որակի վերաբերյալ բողոքներին, սակայն հայտարարություն է տարածել, որ երեկ երեկոյան վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը, ինչից հետո մի շարք հասցեների ջրամատակարարումը դադարեցվել է, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի։

Բաց մի թողեք
Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է. Լուսանկար
ԵՄ մայրաքաղաքները դիտարկում են միգրացիոն համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու․ Լուսանկար