Սպիտակում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
Մրցմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների 50 աշակերտներ։ Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ամենաուրախ մասնակիցը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն էր, ով մասնակցում էր ոչ թե որպես կազմակերպիչ, այլ հեծանվորդ:
Մասնակցում էին նաեւ Մեծ Պարնի և Շիրակամուտ բնակավայրերի վարչական ղեկավարները: Այս մրցաշարին համայնքապետը իրեն չպարգևատրեց, ինչպես դա արել էր իր կողմից կազմակերպված նարդու մրցաշարի ժամանակ: Նա ասում է, որ մասնակցել է հեծանվավազքին, որպեսզի ոգևորի մասնակիցներին:


Բաց մի թողեք
Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին միանալ իրենց պայքարին
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը․ Լուսանկար
ՌԴ-ում ՀՀ դեսպան Ասենյանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստան Զելենսկու այցի պատճառով