Կոմպոզիտոր Արա Գևորգյանը մասշտաբային նոր նախագիծ է իրականացրել՝ «1000 դհոլ» խորագրով տեսահոլովակի նկարահանմամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է Արարատ լեռան գեղեցիկ ֆոնին՝ միավորելով հարյուրավոր մասնակիցների։
Նախագծում ընդգրկվել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ, իսկ բեմադրական աշխատանքները ղեկավարել է ռեժիսոր Վահե Յանը։ Նկարահանումների ընթացքում միաժամանակ հանդես են եկել ավելի քան հազար դհոլահարներ և բազմաթիվ պարուհիներ՝ ստեղծելով տպավորիչ մթնոլորտ։
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհահատվածում։


Բաց մի թողեք
Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան
Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու»
Առանց սիրո ամեն ինչ կյանքում դառնում է բարդ, սառը և մեխանիկական. Եսայի քահանա Արթենյան