Մայիսի 11-ին, ժամը 11։48-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Դսեղ բնակավայր, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։


Բաց մի թողեք
Բաց քվեարկություն Վաղարշապատում
Ընտրատեղամասի մոտ՝ ՔՊ-ի մեքենա, հարևանությամբ՝ մարզպետի հոր բիզնեսը
Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը. Լուսանկար