Գրականագետ, արձակագիր, գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ զրույցում հարցրեցինք` որն է պատճառը, որ հազարամյակների մշակույթ, գրականություն, արժեհամակարգ ունեցող ազգը 8 տարի է հանդուրժում է այս իշխանություններին, սա ինչի հետևանք է` մեր անկրթությա՞ն, քաղաքական ու պետական անկարողությա՞ն:
Հրապարակ թերթը գրել է․ «Սա նորօրյա աղանդ է, ինձ համար շատ մեծ ցավ է, որ մեր ժողովրդի մեջ այդ քանակի մտածողությամբ մարդիկ կան: Եթե մենք վերջապես ազատվենք այս ամոթալի, անպատվաբեր, խայտառակ իշխանությունից, կասենք, որ ընդհամենը մի լավ բան եղավ այս տարիների ընթացքում, երևաց` ով ով է:
Տեսեք, կա Գրողների միություն, որը գրողների միասնական ձայնն է, և այս դեպքում ի՞նչ արժի այդ ձայնը, ոչի’նչ: Այդ միությունն ունի 300-400 անդամ: Այսքան բան կատարվեց մեզ հետ. պարտություն, այդքան երիտասարդների դրեցինք հողը, այբբենարանից հանեցին Մաշտոցի նկարը, Ցեղասպանությունը դրեցին կասկածի տակ, Եկեղեցու վրա հարձակվեցին, և գրողների միությունը ծպտուն չհանեց, դա ողբերհություն չէ՞: Հիմա ինձ ասեք` ինչի՞ համար է այդ Գրողների միությունը, ո՞ւմ համար է:
Երկուսս էլ գրողների միության անդամ ենք, եթե իրար հետ հաշվենք, թե ովքե՞ր են գրողներից ցավում ու գժվում, երևի 10 հոգի չենք հաշվի: Սա ես համարում եմ ազգային ողբերգություն: Չե՞ն հասկանում, թե՞ վախենում են: Երկու դեպքում էլ անտանելի է, երկու դեպքում էլ մեղադրելի է: Էլ չեմ ասում, որ կան գրողներ, որոնք բացահայտ այս ամենի կողմնակիցն են: Դե, բացատրի, պե՞տք է այդ գրականությունը մեզ. պետք չէ:
Ու եթե այսօր ժողովուրդն արհամարհում է այդ գրականությունը, արհամարհում է գրողին, լա’վ է անում, շա’տ լավ է անում: Ենթագիտակցորեն ժողովուրդն արհամարհում է դրանց, որ ծափ են տալիս սրան. անուններով կարող ենք ասել այդ գրողներին, բայց չենք ասում: Եվ իրենք հարամում են հայ գրականությունը, ներկա, ժամանակակից գրականությունը»:

Բաց մի թողեք
Նորօրյա Անտիգոնե․ Սպարապետի վերջին մահը
Կարգավիճակը՝ ամուսնացած․ Ինչ հայտարարագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ