«Ձայների ամենամեծ «փոշիացումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը չի մասնակցում ընտրություններին։ Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում», ոչ բառացի, այլ՝ մաթեմատիկորեն»,- շարունակելով քվեների փոշիացման թեման՝ նշում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
Նա ընդգծում է. Քո տեղն արձանագրությունում դատարկ է մնում, բայց ոչ մի դատարկ տեղ առանց հետևանքի չի մնում։ Մանդատների բաշխման համակարգն այնպես է կառուցված,( ինչպես բազմաթիվ երկրներում), որ յուրաքանչյուր չքվեարկած ձայն ավտոմատ կերպով նպաստում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերին, հատկապես՝ առավել շատ ձայն հավաքածներին։ Այսինքն՝ դու ոչ թե ձեռնպահ ես մնում, այլ քո փոխարեն ընտրությունը կատարում են նրանք, ովքեր գնացել և քվեարկել են։
Երեկ ես օրինակը ներկայացրել էի 3 ուժի մասնակցությամբ զուտ բացատրության պարզության համար, ոչ թե որպես հավանական քաղաքական սցենար։ Անկախ նրանից քանի կուսակցություն է շեմը հաղթահարում` բանաձևը մնում է նույնը: Կարծում եմ` ՀՀ-ում անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն երեքից ավել քաղաքական ուժեր։ Հետևաբար` պետք է կարողանալ ճիշտ բաշխել քաղաքական նախընտրությունները:
Եթե ձեր ձայնը իշխանական չէ, բայց որևէ կերպ չեք ուզում ընտրել նաև ֆավորիտ այս կամ այն ուժերից մեկին, ապա անգամ այդ դեպքում , միևնույն է, գնացեք ընտրության: Կան ուժեր, որոնք կարող են հաղթահարել շեմը: Տեղեկատվությունը դաշտում լիուլի է,կարող եք ուշադիր լինել, կողմնորոշվել ու ընտրել: Բայց ընտրության գնալը պարտադիր է:
3. Երեկ բացատրածս բանաձևը Սահմանադրության կայուն մեծամասնության սկզբունքի հետ կապ չունի: Բավական է միստիկ դեմքով ասել – իսկ ե՞րբ ընդունվեց այդ Սահմանադրությունը: Դա մանդատների բաշխման բանաձև է, որը Հայաստանում նոր չէ․ տարբեր ձևերով կիրառվել է` 1995 թվականից սկսած»:


Բաց մի թողեք
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ
Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն
Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան