17/05/2026

EU – Armenia

Նախկինում ընտանիքով հպարտացող Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը

Մայիսի 15-ին աշխարհում նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որի առթիվ նախկինում շնորհավորում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի Հայաստանում միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հիշեց և կարևորեց այս օրը։

Փաշինյանի այս տարվա լռությունը հատկապես ուշադրության է արժանանում նախորդ տարիներին նրա հրապարակած ընտանեկան լուսանկարների ֆոնին։ 2018թ-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանի ընտանեկան լուսանկարների հրապարակումը լայն տարածում էր ստացել սոցիալական ցանցերում և ներկայացվում էր որպես «ընտանեկան վարչապետի» կերպարի մաս։

Ընտանեկան թեմաներով հրապարակումները նախորդ տարիներին պարբերաբար եղել են նրա հանրային հաղորդակցության մաս, անգամ ընտանիքի անդամները պարբերաբար վոյաժների էին մենկում նրա հետ, իսկ վերջին շրջանում նրա ընտանեկան և հանրային կյանքը քննարկվում է ոչ դրական լույսի ներքո։

Նրա՝ Ընտանիքի օրը չշնորհավորելը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում քննարկումների առիթ է դարձել։ Արսեն Թորոսյանի գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել էր՝ «Փաշինյանը երևի երես չուներ, որ ինքն էլ շնորհավեր, կամ էլ քարոզարշավով շատ խիստ զբաղված է ու ընտանիքի նման «անկարևոր բաներով» չի զբաղվում»։ Նշենք, որ նախորդ տարիներին նրա իրականացրած քարոզարշակին մասնակցում էին նաև կինն ու երեխաները, իսկ այս տարի միայնակ է։

Նախկինում ընտանիքով հպարտացող Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը