Չինաստանի հարավային Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Լյուչժոու քաղաքում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ երեքը՝ անհետ կորել։
Global Times-ի տվյալներով՝ ևս չորս մարդ հոսպիտալացվել է, իսկ ավելի քան 7000 բնակիչ տարհանվել է։
Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00:21-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 05:21-ին) Լյունան շրջանում՝ 8 կիլոմետր խորության վրա։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավելով արտակարգ ծառայությունների, հրշեջների և ոստիկանության աշխատակիցների։ Տուժած տարածք է ուղարկվել 51 հրշեջ-փրկարարական մեքենա և 315 աշխատակից։

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը