22/05/2026

EU – Armenia

Էրդողանը Ալիևի հետ խորհրդակցելուց հետո մերժել» է Երևանից հայ-թուրքական սահմանով հայրենիք վերադառնալու Մակրոնի մտադրությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում բացել է «EFES -2026» զորավարժությունները։ Դրանց աշխարհի հիսուն երկրից մասնակցում է հազար երեք հարյուր զինվորական։

«Աշխարհը հեռանում է մեծ տերությունների կողմից հաստատված ստատուս-քվոյից և ձգտում բազմակողմ, բազմաբևեռ կառուցվածքի, և մեծ տարածաշրջանը, որտեղ մեր երկիրն է գտնվում, նույնպես այդ գործընթացի ծանրության կենտրոն» է,- հայտարարել է նա։

Իշխանական Turkiye պարբերականի մեկնաբան Ուսալ Սահբազը ուրվագծել է հեռանկար, երբ «Միացյալ Նահանգները 2028 թվականին կհեռանա դաշինքից և Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայության ծանրության կենտրոնը կտեղափոխի Իսրայել»։

Իսրայելա-թուրքական լարվածությունը, կարծես, քաղաքական կոոշտ հռետորաբանությունից անցնում է առարկայական գործողությունների փուլի, որ կարող է փոխակերպվել եթե ոչ ուղղակի, ապա առնվազն պրոքսի զինված դիմակայության։ Երուսաղեմում «ուղղակի սպառնալիք» են գնահատել Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինքը, որին կարող են միանալ Թուրքիան և Կատարը։

«Թուրքական պետությունների կազմակերպությունը աշխարհաքաղաքական նախագիծ չէ եւ ռազմական դաշինք» չէ,- մայիսի 15-ին ԹՊԿ գագաթաժողովի ելույթում հավաստիացրել է Ղազախստանի նախագահ Տոկաևը։ Երևում է, Թուրքիան տարածաշրջանային «ծանրության կենտրոնի» դերը փորձում է ամրապնդել Պակիստանի և արաբական երկրների հետ ռազմա-քաղաքական դաշինքով։

Այդ հարցում, երևում է, Անկարան և Բաքուն «տարաձայնություններ ունեն»։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը, խոսելով տարածաշրջանային զարգացումներից, հռետորական հարցադրում է արել․ «Մեզ համար ի՞նչ տարբերություն, Հայաստանը Ռուսաստանի ֆորպո՞ստն է, թե՞ Ֆրանսիայի»։

Նույն օրը կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։ Կողմերն այդ մասին տեղակցրել են սոցիալական X հարթակում գրառումների միջոցով։ Ադրբեջանի նախագահի հետ շփվելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը խոսել է Հայաստան պետական այցի ընթացքում։

Բաքվի իշխանական լրատվամիջոցները վերստին անդրադարձել են Երևանից հայ-թուրքական սահմանով հայրենիք վերադառնալու Մակրոնի մտադրությանը, որ չի իրականացել, քանի որ «Էրդողանը Ալիևի հետ խորհրդակցելուց հետո մերժել» է։