Գյումրիում բնակիչներից մեկը նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե երբ են վերջապես ապամոնտաժվելու քաղաքում դեռ պահպանված դոմիկները։
Փաշինյանը պատասխանեց, որ ծրագրի իրականացումը նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ նշելով, որ մինչև 2031 թվականը Գյումրիում այլևս դոմիկներ չպետք է մնան։
Քաղաքացին, որը թոշակառու էր, արձագանքեց՝ ասելով, թե երևի մինչ այդ իրենք այլևս կենդանի չեն լինի։
«Մեռնինք նոր, չէ՞»,- ասել է գյումրեցին:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները ներդրել են առողջության ապահովագրության համակարգ, որպեսզի մարդիկ ավելի երկար և առողջ ապրեն։


Բաց մի թողեք
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն
Տագնապի զգացում կա
«Լակոտը ո՞րն է. դասախոս մարդ է»․ Տեսանյութ, Լուսանկար