Մինչ պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացնում է քաղաքացիներին՝ չլուսանկարահանել և չտեսանկարահանել մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող ռազմական տեխնիկայի տեղաշարժը, նույնիսկ արգելել են ԱԹՍ-ների կիրառման նկարահանումները և սպառնում են` պատասխանատվության ենթարկել նրանց, ով կխախտի այս արգելքը, պարզվում է՝ այդ արգելքը առաջիններից մեկը խախտել է հենց իշխանական թիմի ներկայացուցիչը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանը հրապարակել է զինտեխնիկայի շարժի տեսանյութ՝ հպարտությամբ նշելով, թե «տուրիստները հետեւում են» շքերթին պատրաստվող տեխնիկային։ Երբ սովորական քաղաքացիներին սպառնում են պատասխանատվությամբ, ինչու նույն սկզբունքը չի գործում նաև իշխանական պատգամավորի դեպքում։
Տեսնենք՝ ՊՆ-ն կպատժի՞ ՔՊ-ականին։


Բաց մի թողեք
Կառավարությունում տեռորիստ դարձողների զավակներ կան, փոխնախարարի մոր գրառումները՝ «Տեռորիստ եմ դառնում»
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին
«Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку»․ Ադրբեջանի ցինիկ հրճվանքը