27/05/2026

EU – Armenia

Պատգամավորները ԱԺ նիստին մասնակցելու փոխարեն «Շողոտ, շաղոտ» երգն էին վայելում ավտոբուսում. Տեսանյութ

ՀՀ Քննչական Կոմիտեին

Պատճենները՝ ԿԸՀ, ԱԺ խմբակցություններին,

միջազգային շահագրգիռ կազմակերպություններին,

ԶԼՄ-ներին

ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հանրային ծառայության մեջ գտնվող ԱԺ պատգամավորների կողմից ծառայողական պարտականութունների չկատարման և փոխարենը՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու մասին

Սույն թվականի մայիսի 26-ին ԱԺ նիստը չի կայացել, քանի որ պատգամավորները, ենթադրաբար խախտելով ԸՕ սահմանադրական օրենքի 23-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջները, մասնակցում էին ԱԺ 2026թ․ -ի ընտրությունների նախընտրական քարոզչությանը /տե՛ս կից/։

Մասնավորապես, իշխող կուսակցության պատգամավորները ԱԺ նիստին մասնակցելու փոխարեն «Շողոտ, շաղոտ» երգն էին վայելում քարոզչական «Ուրախ» ավտոբուսում։

Հիմք ընդունելով ՀՀ ՔրՕր 441-րդ հոդվածով սահմանված հանցակազմը, խնդրում ենք քննել սույն հաղորդումը հանուն իրական ժողովրդավարության։

Շնորհակալություն և հարգանքով՝ ՕՐԻՆ-2026