Եվրամիությունը եւս մեկ տարով՝ մինչեւ 27 թվականի մայիսի 28-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի տարածած հայտարարությունից։
Սանկցիաները սահմանվել էին 24 թվականի մայիսի 27-ին։ Հաղորդման համաձայն, ներկայումս այդ սանկցիաները տարածվով են 72 անձի եւ 1 կազմակերպության վրա։
Սանկցիոն ցանկում ընդգրկված ֆիզիկական անձինք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք, արգելափակված է սանկցիոն ցանկում ներառված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ տարածքում, ինչպես նաեւ՝ արգելված է սանկցիոն ցանկում ընդգրկվածներին տրամադրել տնտեսական ռեսուրսներ եւ միջոցներ։

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը