Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, հայտնել է, թե իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը հերքել է, թե գործընթացը որևէ քաղաքական կամ կրոնական երանգ ունի: Խնդիրն այն է, որ տնտեսվարողը համապատասխան կարգով չի դիմել գովազդի թույլտվության համար․ «Երևան քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համար կա Երևան քաղաքի ավագանու որոշում, որով սահմանվում են Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման դիմումի ընթացակարգը և չափորոշիչները: Տվյալ տնտեսվարողը երկու տեսակի գովազդ ունի. մեկը տեղադրված է պատին, որի համար դիմել է և ստացել թույլտվություն, իսկ հիշատակված տեղադրված արտաքին գովազդի համար չի դիմել, տեղադրել է ինքնուրույն: Ասել ենք, որ դիմում ներկայացնի, ստանա թույլտվություն, որից հետո տեղադրի: Մենակ խաչը չէ, ինքնակպչուն կա, «Պրեգոմեշ» կա, ինքնակամ են բոլորը, դրանք պետք է մոնտաժեն, դիմում ներկայացնեն, որ ստանան թույլտվություն: Տնտեսվարողը այս ամեն ինչից տեղյակ է: Հարցը չի կարող քաղաքական երանգ ունենալ: Մենք ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման գործընթացներ: Քաղաքական էլեմենտ չի կարելի տալ: Ոչ էլ խնդիրը խաչն է, ընդհանուր ցուցափեղկում տեղադրված գովազդներն են»:


Բաց մի թողեք
Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Տեխնոլոգիական խոշոր ընկերությունները պետք է սահմանափակեն երեխաների համար նախատեսված անպարկեշտ բովանդակությունը
Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում կորոշեն զինվորները, այլ ոչ թե բանակցությունները