11/06/2026

EU – Armenia

Փաշինյանին չի հաջողվել ձևավորել 50+1 տոկոս ձայներ։ Սա շատ կարևոր քաղաքական փաստ է. «Ուժեղ Հայաստան»-ից հայտարարում են

«Անգամ կիրառելով վարչական մեքենան ամբողջ ծավալով ողջ հանրապետության տարածքով և քրեական հետապնդումների ողջ գործիքակազմը՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ձևավորել 50+1 տոկոս ձայներ։ Սա շատ կարևոր քաղաքական փաստ է»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը;

Նա բացատրեց, որ անգամ նման ռեպրեսիվ մթնոլորտում անցկաված ընտրությունների արդյունքներով այս իշխանությանը չի հաջողվել ստանալ հասարակության կեսի աջակցությունը;

«Հասարակությունն իր խոսքն ասել է անսալավ այն տոտալ վախի մթնոլորտին, որը կար։ Ընտրություններն անցել են լայնամասշտաբ խախտումներով; Հանրապետության ամբողջ տարածքից այդ օրը ստացվել են բազմաթիվ ահազաներ, համացանը ողողված է տեսանյութերով, և հիմա ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի գործընթաց, որը ինչպես դուք հետևում եք լրահոսից, հօգուտ իշխանության չէ ; սա ևս կարևոր փաստ է և խոսում է այն ամսին, որ ընտրության արդյունքների այն տվյալները որոնք հրապարակվել են, իրականությունը չեն արտացոլում։

Սա խոսում է այն մասին, որ հայ հասարակությունը շարունակում է գտնվել բևեռացման մեջ, նրա կեսից ավելին չի աջակցում այս իշխանությանը և սա նրա մասին է խոսում, որ պայքարը շարունակվում է և մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների՝ մեզ տված վստահության քվեին։