Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։
Կոսն այդ մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։
Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացրել է Հայաստանի ժողովուրդը վերջին ընտրություններում։
Նա հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով իր համերաշխությունը։
«Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։
ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:
Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի Երևան այցի օրակարգի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


Բաց մի թողեք
Որտեղ է Արարատ Միրզոյանը. Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով․ Կայա Կալլաս. Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով