Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել այդ պաշտոնում պաշտոնավարման երրորդ ժամկետի համար կայանալիք ընտրություններում։
Համաձայն տեղեկությունների, Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի պատասխանատու Բյորն Զայբերթը մասնավոր հանդիպման ժամանակ այդ մասին է խոսել։ Նպատակը այն մտահոգությունները ցրելն է եղել, թե ԵՀ դեպարտամենտների վերակազմավորումը նպատակ ունի կենտրոնացնել մեծ իշխանություն ԵՀ նախագահի ձեռքում։
Նշենք, որ այդ վերակառուցումը ընկալվում է որպես ֆոն դեր Լեյեն-Կալաս առճակատման հետեւանք։ Politico-ն հիշեցրել է, որ ԵՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակում չկա, սակայն 2029 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովն առաջարկում է հակաչինական «զսպման պակտ»
ԵՄ Հանձնաժողովը 2027 թվականին նեղացնում է օրենսդրական օրակարգի շրջանակը
«Մենք մոռացել ենք, թե ինչ է նշանակում լինել պոպուլիստ». Հանրապետականները տեսնում են Թրամփի 2024 թվականի փլուզումը