«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում
-Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51
-Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13
-Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65
տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։
«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։
Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը։

Բաց մի թողեք
Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, քննադատական, բայց երբեք պառակտիչ. Ռուբեն Սրբազան. Լուսանկար
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Մունդիալ – 2026․ Մեսսին «մնում» է Մեսսի