Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլորովին հաղթած մարդու պահվածք չէ, այլ նյարդային, սահմանային վիճակում գտնվող մարդու հիստերիա է, որի բոլոր խոսքերն ու ժեստերը վկայում են այն տագնապների ու ծայրահեղ ծանր վիճակի մասին, որում գտնվում է իշխող ուժի առաջնորդը։
Հրապարակ թերթը գրել է․ Նա նախընտրական փուլում իր նյարդայնությունն ու տգեղ լեքսիկոնը բացատրում էր քաղաքական պայքարով, ասում էր՝ նման անթույլատրելի խոսույթը նախընտրական քաղաքական պայքարի մաս է կազմում, ես իրենց եմ ասում, իրենք՝ ինձ։ Իսկ հիմա՞ ինչով կբացատրի այդ խոսույթը, երբ ընտրություններն ավարտվել են, ԿԸՀ-ն իր ուզած թվերը հրապարակել է, իր սիրելի եվրոպացիներն այդ արդյունքները ճանաչել են։ Ինչո՞վ է բացատրվում այս կիսախելագար վիճակը, ընդդիմությանը հայհոյելը, ապօրինի հայտարարություններ անելը, ընդդիմության առաջնորդներին սպառնալն ու ընդդիմությանն ընտրած մարդկանց վիրավորելը։
Մինչ նա բղավում է, սպառնում, ընդդիմադիրների դեմ նոր քրեական գործեր հարուցել տալիս, Թուրքիայի խոշորագույն «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին աղմկահարույց հայտարարություններ է անում՝ առաջարկելով «իրերն իրենց անունով կոչել»։ Ասում է․ ««Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին։ Զանգեզուրի միջանցքն իրականում թուրանական միջանցքն է, երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»։
Հիշում եք, չէ՞, թե ինչ կատաղի պայքար էին մղում ՔՊ-ականները «Զանգեզուրի միջանցք» արտահայտության դեմ՝ փորձելով հերքել, որ նման միջանցք չկա՝ կա ԹՐԻՓՓ, որի երաշխավորը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է։ Որքան էլ մասնագետներն ասում էին, որ անունը փոխելուց բովանդակությունը չի փոխվում, փորձում էին մարդկանց համոզել հակառակում։

Բաց մի թողեք
Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում
Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո