18/06/2026

EU – Armenia

20 միլիարդ եվրո կհատկացնեն միգրանտների կենտրոնների կառուցմանը

Եվրամիության երկրները մտադիր են 20 միլիարդ եվրո հատկացնել ԵՄ տարածքից դուրս միգրանտների կենտրոնների կառուցման համար։

Միգրացիոն վերահսկողությունը «աութսորս» փոխանցման մասին որոշումը դեռ կայացված չէ, սակայն ԵՄ իշխանությունները մտադիր են այդ նախագիծն իրականացնել 2028-34 թթ։ 20 միլիարդ եվրոն, ըստ ԵՄ պատասխանատուների, կազմում է Միության արտաքին քաղաքական գործունեության 10 տոկոսը։

Այդ կենտրոններում ապաստանի հայցով դիմած եւ մերժում ստացած անձինք կկարողանան սպասել, մինչ կքննվի իրենց բողոքարկումները արտաքսման հետ կապված, կամ էլ՝ մինչ կկարգավորվի նրանց հայերանդարձման հարցը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը Եվրամիություն, հաղորդել է DPA-ն՝ հղում անելով ԵՄ գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդներին ուղղված նրա նամակին:

ԵՀ ղեկավարը մտադիր է փոփոխություններ կատարել Ուկրաինայի քաղաքացիների ընդունման պարզեցված կանոններում, բայց միևնույն ժամանակ առաջարկում է երկարաձգել ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանությունը:

DPA-ն չի ներկայացնում առաջարկի մանրամասները, բայց պարզաբանում է, որ կարգավորման շրջանակը պետք է փոփոխվի այնպես, որ չխաթարի Ուկրաինայի պաշտպանունակությունը: Հնարավոր է, որ փոփոխվեն զինվորական տարիքի տղամարդկանց ընդունման կանոնները:

20 միլիարդ եվրո կհատկացնեն միգրանտների կենտրոնների կառուցմանը