Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են 555 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 17 շրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Ազովի ծովի երկնքում։ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Մոսկվան։
Սա, ըստ միջազգային լրատվամիջոցների, դարձել է երկու տարվա ընթացքում ուկրաինական անօդաչուների ամենախոշոր հարձակումը Մոսկվայի վրա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող արդեն 194 անօդաչու։ Մոսկվայի Կապոտնյայի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում։
Ռոստովի նահանգապետը հայտնել է, որ հունիսի 18-ի գիշերը Կամենսկ-Շախտինսկի քաղաքում և Ռոստովի մարզի հինգ շրջաններում մոտ 60 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Գուկովո քաղաքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։
Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Երկրի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ հունիսի 18-ի գիշերը ռուսական զորքերը երկրի ուղղությամբ արձակել են յոթ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և տարբեր տեսակի 239 հարձակողական անօդաչու թռչող սարք Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել չորս «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և 212 ԱԹՍ։Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին և Պոլտավային։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ այս քաղաքներում մի քանի պայթյուն է լսվել։
Ռուսական կողմը հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։

Բաց մի թողեք
«Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան էլ կայրվի», – ասում է Զելենսկին նավթավերամշակման գործարանի հրդեհից հետո
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Եվրոպական խորհրդի նախագահը կապ է փնտրում Ռուսաստանի հետ բանակցությունների համար