Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը վաղուց է ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ համոզված լինելով, որ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մեկ քաղաքական ուժի կամ անհատի ջանքերը բավարար չեն։
Նրա խոսքով՝ ողջունելի է, որ այժմ քաղաքական գործընթացները շարժվում են հենց այդ ուղղությամբ։ Վարդանյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ու հռետորաբանությունը նպաստում են, որպեսզի ընդդիմադիր ուժերն ավելի հստակ գիտակցեն առկա իրողությունները և խորացնեն համագործակցությունը։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հնարավոր հանդիպմանը՝ պատգամավորը նշել է, որ չի կարող խոսել կոնկրետ մանրամասների մասին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ տարբեր քաղաքական շրջանակներում ընթանում են կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքները, ըստ նրա, տեսանելի կդառնան մոտ ապագայում։

Բաց մի թողեք
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում
Արմեն Գրիգորյանը առաջիկայում կզբաղվի գրքով և մի քիչ էլ կհանգստանա
Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Լուսանկար