Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է, որ թույլատրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի կնքումը։ Այս մասին ասված է նրա ուղերձում։
«Չնայած ես այլ կարծիք ունեի, Իրանի հարգարժան նախագահը՝ որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ, ինչպես և մյուս անձինք, պատասխանատվություն ստանձնեցին և ինձ խոստացան պաշտպանել Իրանի ու դիմադրության ճակատի իրավունքները, ուստի ես տվել եմ թույլտվությունը»,-ասված է Խամենեիի ուղերձում։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։
Հավելենք, որ հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Բաց մի թողեք
Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն
Վենսը հրաժարվու՞մ է բանակցել իրանցիների հետ․ նոր շրջադարձ
Էնդի Բըրնհեմը վճռականորեն հաղթում է Մեյքերֆիլդի լրացուցիչ ընտրություններում. Լուսանկար