Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են հասել ռազմական համագործակցության հարցում: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում:
Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, երկու երկրների ոլորտային համագործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության» նիստում ընդունված կանոնակարգը:
Այդ կանոնակարգով կողմերը հայտարարել էին ռազմական ոլորտում կոորդինացման աշխատանքները խորացնելու և լոգիստիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու մասին:

Բաց մի թողեք
Երբ ՔՊ նորաթուխ պատգամավորը ընկնում է «Иван Васильевич меняет профессию» ֆիլմի հերոսի օրը
Թրամփն իրականում փուչիկ է, անկարող կերպար, TRIPP-ը՝ սուտ մի բան
Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկկո՞ղմ, թե՞ «երաշխավորի միջնորդությամբ» կարգավորում